Aysor.am-ը գրում է․

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կորոնավիրուսի աճի տեմպերին՝ ասելով, թե նախկինում գիտեին, որ վարակակիրների թիվը հնարավոր է 60-100 հազար լինի։

Վարչապետը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե նոր ախտորոշումները որքան են իրենց իմացած թվի շրջանակներում և որքան է աճում այդ թիվը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ավելի քիչ վարակակիր ունենք հարյուր հազարից, իսկ ակտիվ վարակակիրների թիվը դժվար է հաշվել:

«Երիտասարդների մոտ հայտնաբերված դեպքերի տարածվածությունը շատ չի աճում, իսկ որքան տարիքը բարձրանում է, այնքան տարածման տեմպը աճում է», - ասաց նա՝ տեղեկացնելով, որ Վանաձորում երկու շաբաթվա ընթացքում աճել էր տեմպը, իսկ Երևանը, կարծես, դարձել է մեծ օջախ, թեև մեծ բռնկումներ վերջին շրջանում չկան:

«Կարելի է ասել՝ վարակը ամենուր է և կանոնները պահելով՝ պետք է պաշտպանվենք դրանից», - ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել