Aysor.am-ը գրում է․

Շարունակվում է հիբրիդային պատերազմը կորոնավիրուսի թեմայով, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա շարունակվում է ապատեղեկատվություն տարածելու միջոցով, ես տեսնում եմ, որ սոցիալական ցանցերում գրառումներ կան, որ կառավարությունը, կորոնավիրուսից օգտվելով, ասում է «իրար հանդիպելիս մի համբուրվեք, սրանով նրանք նպատակ ունեն մեր ազգային ինքնությունը արմատախիլ անել»: Ասենք, էդ երբվանի՞ց ա փողոցում հանդիպել, համբուրվելով բարևելը դառել մեր ազգային ինքնագիտակցության մասը, ասենք, Եղիշե Չարենցն ու Հովհաննես Թումանյանը, որ փողոցում հանդիպել են, իրար գրկել, փաթաթվել, համբուրել են, հա՞, կամ Ավետիք Իսահակյանն ու Մարտիրոս Սարյանը, նման պատմական տվյալների ես չեմ տիրապետում», - ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել