Panorama.am-ը գրում է․

Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն առաջարկել է ռուսական իշխանություններին փուլային վերականգնել միջազգային ավիահաղորդակցությունը՝ սկսելով ԱՊՀ երկրներից։ Դեպի օտարերկրյա երկրներ թռիչքներ սկսելը նախատեսվում է՝ կախված տվյալ երկրի համաճարակաբանական իրավիճակից: Այս մասին գրում է news.ru կայքը։

Միևնույն ժամանակ, ավիաընկերությունների ոլորտի աղբյուրները նշում են, որ ԱՊՀ երկրների հետ հաղորդակցությունների բացումը էապես չի ազդի ավիաընկերությունների եկամուտների վրա, ամռանը նրանց համար շահավետ չի լինի։

«Կոմերսանտը» գրում է, որ փորձագետները Ուզբեկստանը և Տաջիկստանը համարում են մոտակա արտերկրի առավել հեռանկարային ուղղություններ, քանի որ այդ երկրներից շատ աշխատանքային միգրանտներ ապրում են Ռուսաստանում։ Տուրիստական Վրաստանը ԱՊՀ անդամ չէ 2008 թվականից, իսկ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը դադարեցվել է 2019-ի ամռանից ի վեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել