Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հանցավոր համագործակցությամբ տեղի ունեցած սահմանադրական հեղաշրջումը վերջապես երկրում ստեղծեց այն ջրբաժանը, որից այն կողմ իրական պայքարն է` հանուն Հայրենիքի ազատագրության:

Նիկոլ Փաշինյանը այլևս չի թաքցնում, որ ինքը ոչ թե սահմանադրական հանրապետության ղեկավար է, այլ սովորական ֆեոդալ է, որի կամքն ու կապրիզները օրենք պետք է լինեն բոլորի համար: Ձևականություններն ու իրավական ֆորմալությունները մի կողմ են նետված: Ապացուցվեց նաև, որ չկա խորհրդարան` իշխանության և ընդդիմության խմբակցություններով, բանավեճերով, հարց ու պատասխաններով: Կա ֆեոդալի կոճակ սեղմողների անլեզու մի բանակ, որը ոչինչ չանելու, ուղեղին որևէ կերպ զոռ չտալու դիմաց պատրաստ է հանուն հարկատուի հաշվին տրվող պարգևավճարի դառնալ ֆեոդալի ձեռքի խաղալիք ու մի կողմ դրած տարրական մարդկային արժանապատվությունը` հավսար-զգաստ սկզբունքով անել այն, ինչ կասի ֆեոդալը: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն իր կոճակ սեղմողներին քաղաքականությամբ զբաղվելու և քաղաքական գործիչ դառնալու շանսից զրկեց: Սրանք բոլորը մեկ մարդու կամակատարներ են` այստեղից բխող հետևանքներով: Նիկոլ Փաշինյանն իր նպատակին հասել է` ոչնչացրել է սահմանադրությունը, հաստատել է իր ընտանիքապետությունը, որ հանգիստ հարկատուի փողերով օլիգարխի կյանք վայելի ու կոլումբիական կառտելների ղեկավարների նման մաքսանենգության մաֆիոզ սխեմաներով փող աշխատի, մեծ փող : Բայց մի հարցում սխալվել է` այդ խաղի կանոնները իր ընտանիքի անդամների, նախարարների ու կոճակ սեղմող պատգամավորների համար են ընդունելի: Արժանապատվություն ունեցող հայ ժողովուրդն այս վիճակը չի հանդուրժելու և սրա պատասխանը Նիկոլ Փաշինյանը շատ շուտով ստանալու է փողոցում, եթե կուզեք` բարիկադների վրա:

Արմեն Սարգսյանի մասով ամեն ինչ պարզ է: Արմեն Սարգսյանին նախագահ ընտրելը պարզապես քաղաքական սխալ չէր, դա հանցագործություն էր: Չէր կարելի պետական պաշտոն վստահել մեկին, ում համար Հայաստանը մշտապես եղել է խոպան գնալու վայր: Մեկին, ում զավակները հայերեն չեն խոսում, այլ կերպ ասած` նա իր զավակներին արգելել է հայ լինել: Եվ հենց այդ հանցագործության համար Արմեն Սարգսյանին նախագահ ընտրածները պատասխանատվության ենթարկվեցին ճակատագրի կողմից ու հիմա քավարանով են անցնում: Մեկն էլ ես եմ: Եվ, այո, Արմեն Սարգսյանին նախագահ ընտրելը համարում եմ միակ հանցագործությունը, որին մասնակից եմ եղել: Միակը, երկրորդը չկա: Կարծում ե՞ք` Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի գերի՞ն է: Ոչ, միամիտ չլինեք: Արմեն Սարգսյանը, քաղաքացիության հետ կապված և ըստ որոշ խոսակցությունների` նաև իր տղայի զագսի վկայականի հետ կապված խնդիրներ ունենալով, այնուամենայնիվ իր համար շատ կոմֆորտ վիճակում է: Փաշինյանի մոտ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանն ավելի ստոր է, քան Հիտելի մոտ նախագահ աշխատած ֆելդմարշալ Հինդենբուրգը: Սա գոնե հիվանդ մարդ էր, ում գլխին նացիստները ատրճանակ էին պահում և իրենց ուզածը ստորագրել տալիս: Արմեն Սարգսյանը պետականությունը քանդելու գործին լծվել է կամավոր ու մեծ բավականություն է ստանում այդ գործընթացից: Նա Փաշինյանի հանցակիցն է, ով վաճառել է իր քաղաքական ու մարդկային արժանապատվությունը փողոցայինների խմբակին: Դիմացը ստացել է հայ հարկատուի հաշվին ոչինչ չանելու, բայց շեյխի կյանքով ապրելու արտոնություն: Թող ոչ մեկ չկասկածի. երկրագնդի որ անկյունում էլ Արմեն Սարգսյանը փորձի թաքնվել, ականջներից բռնած հետ է բերվելու և հարկատուի տված աշխատավարձն ու իր անձնական բիզնես շրջագայությունների վրա ծախսած փողը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է բյուջե` տոկոսներով: Մեկընդմիշտ, վերջնականապես արձանագրվելու է, որ Արմեն Սարգսյանի նման խոպանչիները հայկական պետականությունից պետք է կիլոմետրերով հեռու մնան: Արմեն Սարգսյանն իր թքածը լիզելու է, սա թող ականջին հիմիկվանից օղ անի:

Էդմոն Մարուքյանի հարցը խնդրահարույց է: 1944-ին երբ ազատագրվեց Ֆրանսիան, նացիստների հետ համագործակցածների` կոլաբորացիոնիստների գլուխները խուզում էին, որ բոլորը իմային, թե ինչ կարգի ստոր մարդիկ են և ինչ կարգի այլանդակությունների մասնակիցն են եղել: Էդմոնի պարագայում խուզելն իհարկե չի աշխատի: Բայց կա հին հայկական մեթոդը` երբ աղանդավորների ճակատին աղվեսադրոշմ էին խփում, որ փողոցում տեսնելիս բոլորը տեղը բերեն, իմանան ով է նա: Էդմոնը քաղաքական գործիչ երբեք չի եղել: Սա մի գավառական վաճառական է, որ իր քաղաքական ու մարդկային արժանապատվությունն աճուրդի հանելով` օրվա հաց է վաստակում ու իր կենցաղային բարեկեցությունն ապահովում: Նիկոլ Փաշինյանը Էդմոնի տան լուսամուտների տակ միշտ էլ միտինգ է անելու, Էդմոնին միշտ էլ ծեծել է տալու, Էդմոնին միշտ էլ «տրյապկա» է անվանել տալու, միշտ էլ թքելու է Էդմոնի մեջքին: Ու Էդմոնը դա մարսելու է և շնորհակալություն է հայտնելու, որովհետև դրա դիմաց Նիկոլը Էդմոնին վճարել է` Մարուքյան Էդմոնը խմբակցության ղեկավար է, առանձասենյակ ունի, քարտուղարուհի ունի, վարորդ ունի, պետական մեքենա ու բենզին ունի, Նիկոլի կոճակ սեղմողներին էլ հավասար պարգևավճարներ է լափում: Ու Փաշինյանի բառապաշարով ասած` լափամին մոտ գտնվելու համար Էդմոնը ամեն ինչի էլ պատրաստ է` հայհոյվելուց մինչև ծեծ ուտել: Սահմանադրական հեղաշրջումը վերջնական լյուստրացիա էր: Այլևս պարզ է` ով ով է, ով ում «պրոյեկտն է»: Այլև պարզ է` Մարուքյան Էդմոնը Նիկոլ Փաշինյանի քաղաքական շվեյցարն է ու. հայ ժողովրդի պատմության այս խայտառակ էջի համար նույնքան պատասխանատվություն է կրելու, որքան Նիկոլ Փաշինյանը: Երբ այս խայտառակության էջը կփակվի, վերջնականապես նաև կարձանագրվի, որ արժանապատվություն չունեցող խեղկատակներն ու կլասիկ մարդկային թերմացքները քաղաքականության հետ ոչ մի կապ չեն ունենալու, պետական ապարատից կիլոմետրերով հեռու են լինելու: Մարուքյան Էդմոնն էլ վերադառնալու է այն հանգրվանին, որտեղից սկսել էր` իր հարազատ միջավայր` Սաքունց Արթուրի գրասենյակ` Սոռոսի վաստակի կարգավիճակում:

Ամենակարևորն այն է, որ հիմա արդեն բոլորը ճամբար ընտրելու հնարավորություն ունեն և պետք է կողմնորոշվեն, թե իրենք ո՞ր ճամբարում են` երկիրը քաղաքական խոզանոցի վերածած Փաշինյան-Սարգսյան-Մարուքյան անգլո-գավառական բանդայի՞, թե՞ նոռմալ, հայեցի միջավայրում, պետականությունը կործանումից փրկելու համար պայքարողների ճամբարում: Սահմանները գծված են, պայքարը սկսված է, և որևէ կասկած չունեմ, որ այս պայքարում հաղթելու ենք, պետականությունը փրկելու ենք, անգլո-գավառական ուզուրպատորներին էշի վրա թարս նստացրած վռնդելու ենք ու երկիրը մաքրելու ենք այս քաղաքական ու մարդկային աղբից: Այս պայքարում մենք ու մեր ընտանիքները շատ զրկանքներ ենք կրելու: Շատերս ստիպված ենք լինելու ընդհանատկ անցնել, շատերիս բանտարկելու են, շատերիս ֆիզիկական ոտնձգությունների են ենթարկելու: Բայց մենք չենք վախենում, մենք չենք կոտրվելու, չենք հանձնվելու, մեր Հայրենիքի ազատագրության համար վճարելու ենք ամենաբարձր գինը, եթե հարկ լինի` նաև մեր կյանքերով ենք վճարելու: Ու մենք այս աղբը սրբելու ենք երկրից: «Շաբաթօրյակը» սկսված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել