Aysor.am-ը գրում է․

Ամերիկյան երեք նահանգների՝ Արիզոնայի, Տեխասի և Կալիֆոռնիայի իշխանությունները երեքշաբթի մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային թիվ են գրանցել, վկայում են առողջապահական գերատեսչությունների տեղական բաժինների տվյալները:

Տեխասում մասնագետները երեքշաբթի՝ հունիսի 23-ին, վարակման 5489 դեպք են գրանցել: Կալիֆոռնիայում մեկ օրում վարակվածների թիվը նույնպես գերազանցել է 5 հազարը և 5019 մարդ է կազմել: Արիզոնայում մեկ օրում կորոնավիրուսով վարակված 3591 մարդ է գրանցվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել