Panorama.am-ը գրում է․

Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության անդամ Թեհիմնա Վարդանյանը ցանկացավ ելույթ ունենալ։ Նա մոտեցավ բարձրախոսին, դիմակով չէր։ Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ դիմակ կրի։

«Եթե ձեզ մոտ լինի կորոնավիրուս, ասիմպտոմ է, շատ հավանական է, աշխատում եք բժշկական ոլորտում, ինչո՞ւ եք վտանգում մարդկանց։ Ինձ համար զարմանալի է, բուժաշխատող եք, էլի։  Կա պարետի որոշում՝ փակ տարածություններում կրեք դիմակ։ Հերիք եղավ, էլի, այս ամեն ինչը չի կարելի, օրինակ ծառայեք մեր բնակչությանը, ոչ թե, ինչ ուզեք, անեք, ի»,- ասաց քաղաքապետը՝ դիմելով Թ.Վարդանյանին։

Ավագանու անդամն ասաց, որ ինքը պահում է սոցիալական հեռավորություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել