Hraparak.am-ը գրում է․

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը թույլատրել է ավագանու անդամներին ելույթների ժամանակ խոսել այն թեմաներից, որոնք ցանկանում են անդամները։

Դրանից օգտվում են բոլոր խմբակցության ավագանու անդամները։ Քիչ առաջ շրջիկ առեւտրի կենտրոնների հարցի վերաբերյալ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը խոսեց իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների մասին։

Իմքայլական ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը մի քանի դիտարկում արեց Խաժակյանի ելույթի վերաբերյալ․ «Գիտեք, այդ ելույթը ինձ հիշեցրեց ոչ վաղ քաղաքական անցյալը՝ ամբիցիոզ, բայց իրենցից ոչինչ չներկայացնող երիտասարդներով, որոնք ներկայացնում էին կուսակցություն։ Այսօր այդ ելույթը ինձ տարավ այդ մթնոլորտը՝ քաղաքականությունը ծառայեցնել իրենց անձնական նեղ նպատակներին։ Ես ցավում եմ, որ ավագանու կազմում կան գործընկերներ, որոնք հանրային պաշտոնը դիտարկում են արտոնություն․ ոնց կլինի, իրավապահները համարձակվել են հարցաքննության կանչել մեր ընդդիմադիր գործընկերոջը։ Քաղաքական հետապնդման համար պետք է քաղաքական կշիռ ունենալ, բայց այդ գործընկերն իրենից ոչինչ չի ներկայացնում»։

Քանի որ Դավիթ Խաժակյանը դահլիճում չէր այդ պահին, Երիցյանին արձագանքեց «Լույսից» Անի Խաչատրյանը։ Վերջինս իր խոսքը սկսեց հայտնի հեքիաթով։

«Լինում է մի սար, էն սարում մի ծառ, էն ծառում փչակ, փչակում մի բուն, բնում երեք ձու, վրեն կկու․․․․ժողովուրդ, ամոթ ա, հերիք ա կկվի տեղ Ձեզ դնեք, բան ունեք ասելու, ասեք հարցուպատասխանին, պարոն քաղաքապետ, տիկին Վարդանյանին ընդհատեցիք, Ձեր ֆրակցիայից չընդհատեցիք, նաեւ ասեմ, որ պարոն Խաժակյանը չի խախտել կանոն եւ խոսել է արտահերթ ելույթով։ Վերջում  էլ ասեմ՝ պարոն Երիցյան, որ շատ լավ կլիներ պարոն Խաժակյանի դիմաց խոսեիք, ու պարոն Խաժակյանը նաեւ ասաց, որ գնում է 6-րդ վարչություն, որտեղ իրեն կանչել են։ Վերջերս դուք որդեգրել եք մի քաղաքականութուն, որ բոլորի հետեւից եք խոսում․ տղա եղեք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել