Shamshyan.com-ը գրում է․

Երեւանում, հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչներ՝ 22-ամյա Գոռ Մ-ի վարած Volkswagen մակնիշի, 36-ամյա Հարություն Ռ-ի վարած Toyօta մակնիշի եւ Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արտակ Մ-ի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Արտակ Մ-ի ուղեւոր՝ 2.5 ամսական Ն. Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը վարորդ Արտակ Մ-ի երեխան է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել