Կարդացի Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի գրառումը իր մորաքրոջ` ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի մասին: Անկեղծ էր, զգացմունքային և հուզիչ: Հատկապես այն, որ տիկին Ալվինան, իմանալով, որ իր զարմուհին հանրաքվեի «Այո» քարոզով է զբաղվում, որի արդյունքում պետք է իրեն հեռացնեն, Դիանային ասել է. «Բալես մի նեղվիր...»։ Սա շատ բարձր է խոսում Ալվինա Գյուլումյանի մասին:

Ընդհանրապես պետք էր այս ռեպրեսիվ ժամանակահատվածով անցնել, այս ընթացքում շատ մարդկանց հայտնաբերեցինք: Կարևոր մարդկանց, լավ մարդկանց...

Ինչևէ, իմ շատ հարգելի և սիրելի Դիանային իմ կողմից կավելացնեմ՝ մի նեղվիր: Մեկ տարի առաջ այս օրը մի խումբ անգրագետ, գարշահոտ խուլիգաններ ՍԴ դիմաց քաշքշում էին ՀՀ լավագույն իրավաբաններից մեկին` մորաքրոջդ` Ալվինա Գյուլումյանին: Այդ կադրերը տեսնելիս ես ու իմ ընկերները շատ նեղվեցինք ու որոշեցինք պաշտպանել տիկին Ալվինային հարձակումներից, բայց դու մի նեղվիր, Դիանա ջան: ՎԵՏՕ-ի աղջիկները ՍԴ դիմաց կանգնեցին այնքան ժամանակ, մինչև խուլիգանները հեռացան:

Վերջում  իմ շատ սիրելի Դիանա ջան, ցանկանում եմ քեզ ներկայացնել հեղափոխական պիոներ Պավլիկ Մորոզովի մեղադրական ցուցմունքը սեփական հոր դեմ:
Ունե՞ր Պավլիկ Մորոզովը տարաձայնություններ սեփական հոր հետ` ԱՅՈ:
Հավատարի՞մ էր Պավլիկ Մորոզովը իր սկզբունքներին` ԱՅՈ:

1931թ 22 նոյեմբեր 13-ամյա Պավլիկ Մորոզովի՝ դատարանում ճառից.
Дяденьки, мой отец творил явную контрреволюцию, я как пионер обязан об этом сказать, мой отец не защитник интересов Октября, а всячески старается помогать кулаку сбежать, стоял за него горой, и я не как сын, а как пионер прошу привлечь к ответственности моего отца, ибо в дальнейшем не дать повадку другим скрывать кулака и явно нарушать линию партии, и ещё добавлю, что мой отец сейчас присвоит кулацкое имущество, взял койку кулака Кулуканова Арсения (муж сестры Т. Морозова и крёстный отец Павла) и у него же хотел взять стог сена, но кулак Кулуканов не дал ему сена, а сказал, пускай лучше возьмёт х…
Այս ճառը ընդհատվեց դատավորը Մորոզովի անչափահաս լինելու պատճառով, իսկ մեկ տարի անց՝ 1932թ. սեպտեմբերի 3-ին, Պավլիկ և Ֆյոդոր Մորոզով եղբայրներին գտան անտառում սպանված: Պավլիկի գլխին կարմիր պարկ էր քաշած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել