Քուվեյթի ազգային արժույթը քուվեյթյան դինարն է: XIX դարի սկզբից Մեծ Բրիտանիան սկսեց իր ազդեցությունը թողնել Մերձավոր Արևելքի վրա: Մասնավորապես Քուվեյթի վրա Բրիտանիան սկսեց ազդել XIX դարի վերջից: 1899 թ. Քուվեյթը մտավ Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատի մեջ:

Երկար ժամանակ Մերձավոր Արևելքում օգտագործում էին հնդկական ռուփին: Միայն 1959 թ. Հնդկաստանի ռեզերվ բանկը հատուկ Պարսից ծոցի պետությունների համար թողարկեց Պարսից ծոցի ռուփի: Պարսից ծոցի ռուփիի փոխաժեքը հավասար էր հնդկական ռուփիի փոխարժեքին: 

1961 թ. Քուվեյթը դարձավ անկախ պետություն: Այն նոր արժույթ ձեռք բերեց՝ քուվեյթյան դինար: Ի սկզբանե դինարը հավասար էր ֆունտ ստեռլինգի: Դրա շրջանառության մեջ դրվելուց հետո քուվեյթյան դինարը դարձավ աշխարհում ամենաթանկ արժույթը: 70-ական թվականներին 1 դինարի համար տալիս էին ավելի քան  դոլար: Դինարի փոխարժեքը այդ ժամանակից ի վեր մեծ փոփոխության չի ենթարկվել:

1990 թ. Քուվեյթը շրջափակվեց Իրաքի կողմից: Իրաքցիները սկսեցին կանխիկ գումարները հանել երկրից, այդ իսկ պատճառով ազատագրումից հետո՝ 1991 թ., կառավարությունը նոր թղթադրամներ թողարկեց:

Քուվեյթյան դինարի բարձր փոխարժեքը թույլ է տալիս թողարկել մեզ համար անսովոր թղթադրամներ՝ ½ և ¼ դինար: Քուվեյթի ժամանակակից թղթադրամները թողարկվում են ¼, ½, 1, 5, 10  և 20 դինարների տեսքով: 2020 թ. փոխարժեքը հետևյալն է. 1 քուվեյթյան դինարը հավասար է 3,23 ԱՄՆ դոլարի:

Քուվեյթյան դինարն առաջին թղթադրամներից մեկն է եղել, որի համար կիրառել են պաշտպանության բարձր տեխնոլոգիական մեթոդներ: Աշխարհի շատ պետությունների թղթադրամներ 2020 թ. չունեն այնպիսի պաշտպանություն, ինչպիսին ունեին դինարներն արդեն 90-ական թվականներին:

Այսօր քուվեյթյան դինարը ամենաթանկ արժույթն է աշխարհում: Թղթադրամները տպագրում է De La Rue ընկերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել