Panorama.am-ը գրում է․

ՅՈՒՆԻՍԵՖ-ը առցանց խաղային ոլորտի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է հրապարակել, որի նպատակն է՝ առցանց խաղային ընկերություններին խորհուրդներ տրամադրել և աջակցել երեխայի իրավունքները բիզնես գործընթացների մեջ ներառելու հարցերում: Այս մասին հայտնում են ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։ 

«Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ զգալիորեն մեծացել է առցանց խաղերի մեջ ներգրավվածությունը (բոլոր տարիքային խմբերի կողմից), ինչը նշանակում է, որ խաղերը 21-րդ դարի ժամանցի և զվարճանքի առանցքային բաղադրիչն են։ Որպես թվային միջավայր ստեղծող ընկերություններ, որոնք աշխարհում երեխաների ուշադրությունն ու ժամանակը դեպի իրենց են գրավում, առցանց խաղային ընկերությունները պատասխանատվություն են կրում իրենց հարթակները այնպես ստեղծելու հարցում, որ դրանք հարգեն երեխայի իրավունքները և աջակցեն իրավունքների իրացմանը։ Հուսով եմ, որ այս առաջարկությունները կօգնեն ընկերություններին, որպեսզի լիովին ըմբռնեն իրենց գործունեության ազդեցությունը երեխաների վրա և միջոցներ ձեռնարկեն դրանք բարելավելու ուղղությամբ», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆոնդհայթայթման և գործընկերության բաժնի գլխավոր խորհրդատու Վիվինա Բելմոնտեն (Wivina Belmonte):

Առցանց խաղային ոլորտի՝ երեխաների վրա ազդեցության գնահատման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, որ կազմվել է ոլորտի մասնագետների զգալի մասնակցությամբ, կարևորում է երեխայի հիմնարար իրավունքներից մի քանիսի ընդգրկումը բոլոր տիպի առցանց խաղային ընկերությունների կողմից, այդ թվում՝ խաղեր ստեղծողների, դրանք հանրայնացնողների, տարածողների, խաղային հարթակների, էլեկտրոնային սպորտային-մրցակցային ընկերությունների, ինչպես նաև՝ հեռարձակող ծառայությունների կողմից: Դրանք հիմնաված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 2019թ. լույս տեսած առցանց խաղերի և երեխայի իրավունքների վերաբերյալ հետազոտության քննարկման և առցանց խաղային համայնքի հետ համագործակության վրա:

«Ուրախ ենք, որ համագործակցել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ այս առաջարկությունների փաթեթի ստեղծման շուրջ՝ հարցը խորությամբ վերլուծելով նաև ոլորտի մեր գործընկերների հետ: Այս առաջարկությունները փոքրերի նկատմամբ ունեցած մեր պատասխանատվության մի մասն են, բայց նաև նպատակ են հետապնդում հնարավորություն տալ անչափահասներին՝ օգտվել թվային աշխարհից և առցանց խաղերից անվտանգ ու պատասխանատու կերպով», - նշել է MTG- ի նախագահ և գործադիր տնօրեն Յուրգեն Մադսեն Լինդեմանը (Jørgen Madsen Lindemann):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել