Panorama.am-ը գրում է․

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ասյա Օվանյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների թնջուկին: 

«Ազգային ժողովի 89 պատգամավոր, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, առանց Սահմանադրական դատարանի համաձայնության, անտեսելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը՝ երկու ընթերցմամբ ընդունեցին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

ՍԴ դիմելը ԱԺ պարտականությունն էր և, քանի որ ԱԺ-ն հրաժարվեց իրականացնել իր սահմանադրական պարտականությունները և զրկեց ՍԴ-ին իր սահմանադրական լիազորություններից, կարելի է փաստել, որ  տեղի ունեցավ ՍԴ լիազորությունների յուրացում։
Նախագիծը հակասում է նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, որում ուղղակիորեն նշված էր, որ իշխանություններն օրենսդրական փոփոխությունները կյանքի կոչելիս պետք է դիմեն և հաշվի առնեն ՍԴ կարծիքը։ Հանձնաժողովի այդ և մնացած ռեկոմենդացիաները անտեսվեցին։

Արդեն կարծես թե երկրորդական է դառնում անդրադառնալ հանձնաժողովի եզրակցության բովանդակությանը, բայց երկրորդական չի դառնում Հայաստանի միջազգային հեղինակության անկումը, քանի որ միջազգային կառույցի դիրքորոշումը անտեսելը, առավել ևս, երբ այդ կառույցին դիմել էին մեր երկրի իշխանությունները, անհետևանք չի մնալու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել