Վարկած է շրջանառվում, որ Սահմանադրական դատարանը չի կարող քննել մի գործ, որն իր անդամներին է վերաբերվում, այսինքն՝ կա շահերի բախում:

Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ ԱԺ-ն չի կարող օրենք ընդունել, որն ԱԺ-ին ու իր անդամներին է վերաբերում:

Օրինակ՝ չի կարող բարձրացնել պատգամավորների աշխատավարձները կամ պարգևավճարներ սահմանաել:

Եվս մի օրինակ․ չի կարող օրենք ընդունել, որ, ասենք, Սահմանադրության փոփոխությունները չի կարող վավերացնել ՀՀ նախագահը, այլ միայն ԱԺ-ն է որոշում՝ դրանով բարձրացնելով ԱԺ լիազորությունները:

Ակնհայտորեն այստեղ շահերի բախում կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել