Երեկվա ֆեյսբուքյան երկկողմանի բացականչությունները կարդալուց այդպես էլ չհասկացա, թե ո՞վ ի՞նչ էր ուզում ու ումի՞ց...

Պայմանական պարտիզաններն այնպես էին անընդհատ ֆիքսում սահմանադրական կարգի տապալումը, կարծես թե դա առաջին անգամ էր, կամ ինչ-որ մեկի վեջին էր, կամ էլ որևէ բան է փոխում: Ասենք թե, էս անգամ էլ չէին տապալում, Թովմասյանն էլ մնում էր, հետո՞... Որ մնում էր, ի՞նչ: Ի՞նչ էր դա տալիս կամ տալու:

Նախագահը կստորագրի, թե չի ստորագրի, կամ «Լուսավորն» էս անգամ ինչ կռուտիտներ կհորինի, ի՞նչ տարբերություն: Դուք BP-ի Արմեն Սարգսյանին ու իրա ճուտ տարբերակ Էդմոնին ինչ-որ կոչեր եք անո՞ւմ, լո՞ւրջ...

Պայմանական օտարերկրյա գործակալական ցանցն էլ հրճվում էր հաղթանակով: Ու էլի նույն հարցերն էին առաջանում: Ե՞վ: Ասենք՝ փոխիք ՍԴ կազմը: Հետո՞: Հենա ԲԴԽ-ն էլ էիք փոխել, ինչ կար, սաղ փոխիք, երբեմն մի քանի անգամ: Հետո՞: Դա փոխելո՞ւ է այն փաստը, որ հարկային եկամուտները սարսափելի կերպով ընկնում են, թե՞ փոխելու է այն փաստը, որ մենք սաղ աշխարի վիրուսային բոբոն ենք լինելու գալիք տարիներին: Էդ մի երկու տարի առաջ էր Թովմասյանը ռեալ խոչընդոտ հայ-ադրբեջանական «հաշտեցմանը», հիմա քամագով բոմբ էլ գցեք, էլ տենց սցենար չեք մարսի: Ամուլսարի համար ՍԴ-ն պետք չ՝, մի քանի ավտոբուս ոստիկանը լրիվ հերիք էր: Կոնվենցիաների դեպքում՝ նույնպես: Մինչև ռուսական բազան ստեղից չհեռացնեք, Արցախը չտաք ու ցեղասպանության թեման ու ատոմակայանը չփակեք, ձեզ, մեկ ա, ոչ մեկ փող չի տա: ՍԴ-ն էս հարցերում դեր չի խաղում: Պետք ա մի քանի հազար հոգի նստացնեք, որի ռեսուրսը չունեք:

Սահմանադրությունը կարևորվում է միայն այն դեպքում, եթե տվյալ երկրի վարչակազմը ձեռ չի տալիս արևմուտքին: Ու նույն սահմանադրությունը թղթի անպետք կտոր է դառնում, եթե վարչակազմը արևմուտքինն է: Էդքան բան: Եթե դուք արևմուտքի գործակալ չեք, արժևորելով սահմանադրությունը, դուք փորձում եք ուրիշի հարսանիքին անկոչ հյուր լինել, ինչն առնվազն ծիծաղելի է: Վենետիկ-մենետիկ... Զարթնե՜ք, ժողովուրդ, գեղցի ժուլիկ բռնապետիկին մեզ Միխայիլ Սերգեևվիչ Գանդելա են նշանակել ու վերջում Նոբելյան են տալու:

Իրական աշխարում դու կա՛մ ունես բավարար քանակի պատրոն, կա՛մ չունես, ու ոչ մի թուղթ դեր չի խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել