Հիշո՞ւմ եք՝ Arsen Babayanին ինչ մեղադրանքներ էին ներկայացնում ոչ շատ վաղուց։ Կարող էր թվալ, թե նա և Արա Բաբլոյանն առնվազն հայ ազգի երջանիկ ապագան են գողացել...

Ամպագոռգոռ ու պաթոսախեղդ ի՜նչ գրառումներ էին անում իշխանական պրոպագանդիստները, լրատվամիջոցները, կարծես չկան ավելի վտանգավոր հանցագործներ հայոց հողի վրա, քան Արսենն ու Արա Բաբլոյանը։

Հիշո՞ւմ եք, որ երեխայի լյարդի փոխպատվաստման ունիկալ վիրահատությունից Բաբլոյանին հանեցին, տարան հարցաքննության, թե բա՝ այնքան անհետաձգելի է, որ է՛լ ասելու չէ։

Բայց գործն այն աստիճան անշնորհք էր կարած, որ քանդվեց դատարան չմտած։

Իսկ հիմա հիհի-հահայով, ֆլեշմոբերով կոնկրետ սահմանադրական հեղաշրջում է իրականացնում իշխանական կուսակցությունը, և կամ լուռ են, կամ էլ նույնիսկ հրճվում են այն մարդիկ, որոնք նախկինում իբր կյանքները կտային հանուն օրենքի ամեն տառի։

#սահմանադրականՀեղաշրջում
#նիկոլիղազեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել