Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցում այրվում է կիսակառույց շինություն։

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Մատնիշյան 111/042 հասցեում գտնվող կիսաքանդ տնակը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է Ավետիս Ա․-ին պատկանող կիսաքանդ տնակը՝ մոտ 30 քմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել