«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս առուն չթռած` իշխանություններն արդեն իսկ դերաբաշխումներ են կատարում Սահմանադրական դատարանում: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների համաձայն` Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք դատավոր ուղարկվում են թոշակի:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` իշխող խմբակցությունում արդեն իսկ տեղյակ են, թե ովքեր են լինելու ՍԴ նոր անդամները, իսկՍԴ նախագահն, իհարկե, հայտնի է`  այսքան ժամանակ աշխատավարձ ստացած եւ չաշխատած ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին կարգելու են նախագահ: Իսկ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը կհամալրի ՍԴ դատավորների շարքը:

Ի դեպ, իշխանության մոլի երկրպագու դարձած Կ. Անդրեասյանն ամենեւին էլ նորեկ չի լինի Սահմանադրական դատարանում: Նա դեռեւս 2006-2007 թթ.-ին համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել