Սահմանադրական հեղաշրջման օրը Հանրայինի հարցազրույցի տաղավարում ժողովրդավարության ու արևմտյան արժեքների թունդ սիրահար, իմ շատ սիրելի Արամ Սարգսյանը մոռացավ ասել, թե ժողովրդավարության և արևմտյան արժեհամակարգը կրող քանի՞ երկիր գիտի աշխարհում, որտեղ Սահմանադրությունը փոխում են հերիք չէ առանց հանրաքվեի, մի բան էլ` առանց խորհրդարանական ընդդիմության ներկայության: Ավելին` փորձում են ԱԺ կանոնակարգ-օրենքը փոխել և շրջանցելով պետության գլուխ հանդիսացող նախագահին` իրենց ընդունած հակասահմանադրական օրենքը դակել ԱԺ նախագահի մակարդակով: Այսինքն` սահմանադրական կարգ տապալողները նույնսիկ ֆորմալ ձևականությունների հետևից չեն ընկնում, շատ ուղիղ հաստատում են բռնապետություն:

Արևմտյան արժեհամակարգը կրող քանի՞ ժողովրդավարական երկիր կա, որտեղ իշխանություն կոչված մի խորհրդարանական խմբակցությունն ինքն իրենով հավաքվում ու հավսար-զգաստով սահմանադրական կարգ է տապալում: Բայց այս հարցը, թերևս, մի կողմ թողնենք: Որովհետև Արամ Սարգսյանը քաղականության մեջ է այն ժամանակներից, երբ ես դեռևս դպրոցական էի, և փորձառությունն իրեն պետք է հուշի սպասվող գործընթացների մասին, այն է` չկա՞ սահմանադրական կարգ, չկա՞ պետական իշխանություն, կա խունտա, սրանց պարագայում` փողոցային ընտանիքապետություն: Հետևանքի մասին չխոսենք, շատ շուտով բոլորս այդ հետևանքը տեսնելու ենք բարիկադների վրա:

Ապշեցուցիչն այն է, որ իմ շատ սիրելի Արամ Սարգսյանն ասաց, որ Հայաստանում «ռուսական 5-րդ շարասյուն» կա: Այո, կարծես, հասել ենք, երևի իջնենք արդեն: Ուրեմն Նիկոլ Փաշինյանը ռուսների առաջ այնպես կզի ու այնքան տա ռուսներին, ինչքան որ ՀՀ երեք նախագահները, կրկնում եմ` ՀՀ երեք նախագահները միասին չէին տվել, ու այդքանից հետո Արամ Սարգսյանը «ռուսական 5-րդ շարասյուն» հռչակի ընդդիմությանը: Կամ Վազգեն Սարգսյանի ասած` հոմոսեքսուալիստներին ու աղանդավորներին Նիկոլ Փաշինյանը վերցնի անձնական պաշտպանության տակ, արտասահմանյան գործակալական ցանցով ողողի պետական ապարատն ու Սորոսի վաստակներին դարձնի հասարակության ծաղիկը, իսկ ընդդիմությունը հռչակվի «5-րդ շարասյուն»: Խոսքեր չկան, ուղղակի զավեշտալի է:

Իսկ աբսուրդն այն է, որ իմ շատ սիրելի Արամ Սարգսյանը փորձում է զենքի մատակարարման խնդիրը պեչենու բաղերը գցել: Թե բա` «որոշ քաղաքական գործիչներ անգամ ասում են` Հայաստանին զենք մի տվեք, որովհետև իրենք էդ զենքը կարող են ծախել ուրիշներին»: Պարոն Սարգսյան ջան, չեն ասում՝ զենք մի տվեք Հայաստանին, այլ կոնկրետ փաստ են հրապարակել, շատ կոնկրետ: Փաստ, համաձայն որի` ձեր սիրելի վարչապետը ոմն պատրոն Դավիթի հետ, օգտագործելով Հայաստանի Հանրապետության կնիքը, զենքի բիզնեսով փող է աշխատել, մեծ փող: Այսինքն` դաշնակից Ռուսաստանից ներքին գներով զենք են առել իբր թե Հայաստանի բանակի համար ու այդ զենքը խուրդել են երրորդ ու չորրորդ երկրներին: Շատ բան չասեմ, բայց ազգովի աղոթենք, որ հերքվեն օդում կախված այն լուրերը, որ երրորդ ու չորրորդ երկրներին Նիկոլ Փաշինյանի ու պատրոն Դավիթի ծախած զենքը Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում աշխատել է ռուս զինվորականների դեմ: Ով հորթ չէ, հասկանում է՝ դրա հետևանքն ինչ է լինելու: Զենքի բառիգները հեչ, մեր երկիրն է ափսոս: Հորդանանյան ՀՕՊ համակարգերի մասին չխոսենք, մախաթը պարկում երկար պահել չի լինելու: Ատկատով աշխատած այդ միլիոնավոր դոլարները օֆշորային հաշիվների վրա են, ու դրա ձայնը շատ շուտով լսվելու է: Չեն պլստալու, բանակից գողացած փողը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են:

Եվ, ով-ով, բայց Արամ Սարգսյանը լավագույնս գիտի, թե բանակի փողը լափողների հետ Վազգեն Սարգսյանն ինչ էր անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել