Armsport.am-ը գրում է․

«Պեպը հրաշալի մարզիչ է, ով տեսնում է ֆուտբոլը այլ կերպ։ Նա տարբերվում է ուրիշներից։ Նա ապրում է ֆուտբոլով, նա շնչում է ֆուտբոլով։ Այն, թե ինչպես է նա մտածում խաղի մասին, ամբողջությամբ տարբերվում է այլ մարզիչների հայացքներից։ Նա շատ է օգնել ինձ, ու ոչ միայն ինձ, այլև թիմակիցներիս։

Կարելի է ասել, որ նա սովորեցրել է մեզ իր խաղի ոճը, ու բարդ է լինելու մեզ հետագայում այլ բան անել, քանի որ մենք երկար ժամանակ ենք այսպես խաղում»,-Էդերսոնի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։

Գվարդիոլան աշխատում է «Մանչեսթեր Սիթիում» 2016 թվականից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել