Aysor.am-ը գրում է․

Այս մեկուկես տարվա ընթացքում ՍԴ-ն ունցել է ինքնուրույն վերափոխվելու հնարավորություն, սակայն, ցավոք, դա տեղի չի ունեցել: Ավելին՝ տեղի են ունեցել անընդունելի զարգացումներ, այսօր ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մենք մնում ենք այն համոզման, որ սահմանադրական հանրաքվեն կլիներ լավագույն տարբերակը՝ իրավիճակը շտկելու համար, սակայն հասկանալի է, որ չենք կարող այն իրականացնել: Հետևաբար, գալով ընդհանուր եզրահանգումների, ՀՀ հանրության ուշադրությանն ենք ներկայացնում այն նախագիծը, որն այսօր դրվել է քննարկման ԱԺ-ում:

Կարծում եմ՝ սա միջանկյալ լուծում է, որի համապարփակ լուծումը կտրվի խորքային սահմանադրական փոփոխությունների արդյունքում», - ասաց Լիլիթ Մակունցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել