Հաշվի առնելով մի խումբ զինծառայողների դիմումների հիման վրա կատարված մասնագիտական ուսումնասիրությունները, Մարդու իրավունքների պաշտպանի եզրակացությունը, դատական վճիռները՝ արձանագրում ենք, որ առկա են զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց իրավունքների կոպիտ խախտումների փաստեր, օրենսդրական բացթողումներ և պաշտոնատար անձանց կողմից անփութություններ կամ դիտավորյալ չարաշահումներ:

Մտահոգված լինելով ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց իրավունքների պաշտպանությամբ՝ անընդունելի ենք համարում այն հանգամանքը, որ ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց  արձակուրդայինները 2005 թվականից տրամադրվում են ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ:

«Արդարություն» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ պահեստազորի զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող նախաձեռնությանը և պահանջում է ՀՀ  կառավարությունից կատարել արձակուրդային  վճարումների պարտավորությունները՝ ՀՀ  զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց նկատմամբ՝  ձեռնարկելով համապատասխան միջոցներ՝ թերությունները շտկելու, վերոնշյալ կոռուպցիոն շղթան բացահայտելու,  ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում:

Կոչ ենք անում ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին և Մարդու իրավունքների պաշտպանին կազմակերպել պահեստազորի զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող  նախաձեռնության և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ լսումներ խնդրին համակարգային լուծում տալու նպատակով:

Ազգ, Հայրենիք, Պետություն, Արդարություն

«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել