Զարմանալի է, բայց Միքայելի բացահայտումն այս պատմության հետ կապված՝ ընդամենը շանտաժն էր... Բավական երկար ժամանակ է, ըստ Գյումրիում տարածված լուրերի, Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հաճախորդն է եղել, քանի որ նրա ընտանիքին պատկանող "ՀԺ" թերթը "վազվռատ" չի ունեցել խմբագրություն և այդ ամենն արվել է Միքայել Մինասյանի մտերիմ ընկերոջ և Սերժ Սարգսյանի "լյուբիմչիկ", հայտնի գործարար, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սահակյանի միջոցով, ով, ի դեպ, այժմ վերահսկում է գործող իշխանությունների "սրտի" գործածար Խաչատուր Սուքիասյանից 2008 թ-ից հետո "խլված" բիզնեսները և ում նաև պատկանում է "Պրես Ստենդ" ՍՊԸ-ն, որի կրպակներում էլ վաճառվում է գրեթե ամբողջ տպագիր մամուլը, այդ թվում նաև այժմյան օֆիցիոզ "ՀԺ"-ն...
Ավելին, ըստ Գյումրիում տարածված լուրերի, նույն Արման Սահակյանը, չնայած նրան, որ եղել է Շիրակի մարզում նախկին նախագահի ֆավորիտը, այժմ էլ շատ լավ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ... Եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչու են այդ հարաբերությունները շատ լավ...
Հ.Գ. Ամեն դեպքում, ըստ բազմաթիվ խոսակցությունների և հրապարակումների , "ՀԺ"-ի "անվազվռատ" աշխատելը նորություն չէր շատերի համար...Բայց նորություն էր դրան հասնելու ձևը՝ շանտաժը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել