News.am-ը գրում է․

Երեկ տեղացած ուժեղ կարկուտից մեծ վնասներ է կրել Ախուրյան խոշորացված համայնքի Այգաբաց գյուղը: Այս մասին NEWS.am-ի հայտնեց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը:

Նրա խոսքով` համայնքի 1045 հեկտար ցանքատարածությունից շուրջ 800 հեկտարը վնասվել է, հիմնականում տուժել են ցորենի եւ գարու ցանքատարածությունները եւ կարտոֆիլի դաշտերը:

«Այս պահին դեռ հանձնաժողովը ճշտում է վնասների չափը որպեսզի ներկայացնեն Կառավարությանը»,- ասաց նա:

Նա հավելեց, որ այսօր էլ է կարկուտ տեղացել արդեն Կառնուտ, Բասեն, Կամո  եւ Հովիտ համայնքների որոշ մասերում: Այդ համայնքներում վնասների չափը ճշտվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել