Armsport.am-ը գրում է․

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ջերար Պիկեն խոսել է Լա լիգայի 30-րդ տուրի «Սևիլյայի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Marca-ն:

«Այս արդյունքը մեզ բավական բարդ իրավիճակի մեջ է գցում: Կարծում եմ ՝ հիմա ավելի բարդ կլինի հաղթել առաջնությունը:

Պետք է հույս ունենանք, որ «Ռեալը» նույնպես միավորներ կկորցնի»,- ասել է Պիկեն:

«Բարսելոնան» վաստակել է 65 միավոր: «Ռեալը» վաստակել է 62 միավոր, բայց մեկ հանդիպում պակաս է անցկացրել կատալոնական ակումբից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել