Երբ «Սև մահը» գրավեց Եվրոպան 14-րդ դարում, մարդիկ ամենաքիչը մտածում էին սննդի ու հատուկ սննդակարգերի մասին : Միջնադարյան Անգլիայում բժիշկներն ընդհանրապես կարծում էին, որ թարմ մրգերն ու բանջարեղենը մարդկանց հիվանդացնում են : Առավել օգտակար էին համարվում եփած միսը, քացախը, շոգեխաշած բանջարեղենն ու մրգերը : Ժանտախտի համաճարակից հետո եվրոպացիները դեռևս երեք հարյուրամյակ շարունակում էին մահանալ այնպիսի հիվանդությունների պատճառով, որոնք կապված էին ոչ ճիշտ սննդի հետ : Ժանտախտի հետևանքները ազդեցություն են թողել միջնադարյան մշակույթի և մեր ներկայիս կյանքի վրա :

Ահա թե որոնք էին այդ տարիներին համարվում ամենաօգտակար մթերքները :

Տարատեսակ մսային ուտելիքներ

Միսն ուտելիքների մեջ օգտագործում էին միջնադարյան ողջ Եվրոպայում, և դրա տարբեր տեսակներ էին վաճառվում խանութներում : Տավարի ու գառան մսերն ամենաէժանն էին, և, համապատասխանաբար, ամենատարածվածը : Իսկ ազնվականները, բնականաբար, ավելի բազմազան սննդակարգ ունեին : Ջայլամի, ծովախոզի միսըը մատուցվում էր վայրի խոզի մսի հետ :

Շոգեխաշած բանջարեղեն

Եվրոպացիները վախենում էին հում բանջարեղենից և կարծում էին, որ դրանք հիվանդություններ են առաջացնում: 1500 թ. խոհարարական գիրքը, որն ուներ Te Boke of Kervynge անունը, խոհարարներին զգուշացնում էր. «Խուսափե՛ք կանաչեղոնից ու հում մրգերից, քանի ո դրանց պատճառով ձեր տերերը կհիվանդանան»: Պատմագետները հայտնաբերել են այն վաճառականների գրառումները, որոնք բանաջարեղենը մաքրելու համար նախատեսված հատուկ միջոցներ են վաճառել: Միջնադարյան  գյուղացիներն աճեցնում էին հասարակ գազար, կաղամբ, ոլոռ: Մրգեր իրենց կարող էին թույլ տալ միայն հարուստները:

Ոչ մի թարմ միրգ

Ժանտախտի համաճարակի ժամանակ սննդակարգում թարմ մրգեր օգտագործելը խստորեն չէր խրախուսվում : Համարվում էր, որ դրանք, ինչպես և բանջարեղենը, հիվանդություններ են առաջացնում : Այդ միտքն այնքան տարածված էր, որ անգլիացի բժիշկները 1569 թ. ընդհանրապես արգելում էին դրանք վաճառքի հանել: Դա, սակայն, չէր նշանակում, որ միջնադարյան եվրոպացիներն ընդհանրապես հում մրգեր չէին ուտում: Ամենահայտնի մրգերն էին տանձը, խնձորը, սալորը, բալը, ելակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել