Անցած մեկ օրում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսի 54 771 նոր դեպք՝ գերազանցելով հունիսի 16-ի հակառեկորդը, երբ մեկ օրում արձանագրվել էր 34 918 դեպք։ Երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվն այժմ գերազանցում է 1 միլիոնը, վկայում են երկրի առողջապահության նախարարության տվյալները։

Ըստ տվյալների՝ Բրազիլիայում վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1 038 568-ի, որոնցից 49 090-ը՝ մահվան ելքով։ Հաղորդվում է նաև 520 360 ապաքինվածի մասին։

Հիշեցնենք, որ Բրազիլիան կորոնավիրուսի վարակակիրների և մահերի թվով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։

Չինաստանի իշխանությունները վիրուսի համաճարակի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում COVID-19-ով պայմանավորված հիվանդության հետևանքով մահացել է 462 691 մարդ, վարակվել՝ 8 766 037-ը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել