News.am֊ը գրում է․

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն տանն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

«Երեկ գրավը վճարվել է եւ պարոն Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից տուն է գնացել: Նա բուժումը կշարունակի հեռակա` գնալ-գալով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 18-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել