«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չեղարկում է մոսկովյան այցը` պայմանավորված համաճարակով: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ դա ավելի շատ պայմանավորված է Կրեմլի հարուցած խոչընդոտներով, ռուսական կողմը պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ հանձնի հենց Մոսկվայի օդանավակայանում, քանի որ կասկածներ են ունեցել` կապված նրա վարակման և արագ առողջացման հետ:

Հայկական կողմն առաջարկել է ուղարկել Փաշինյանի` Երևանում անցած թեստի բացասական պատասխանը, սակայն ռուսները մերժել են` պնդելով, որ տեղում պետք է ստուգեն ՀՀ վարչապետին, և եթե նա իսկապես վարակվել ու առողջացել է, ապա արյան մեջ պետք է լինի հակամարմին, իսկ եթե պարզվի, որ Փաշինյանն իրականում վարակված չի եղել կորոնավիրուսով, ապա նրան արգելելու են մուտք գործել ՌԴ, քանի որ Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով տարածաշրջանում ամենավտանգավոր երկիրն է»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել