Aysor.am-ը գրում է․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի տասնյակ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները, և նրանց փոխարեն նշանակել ՍԴ նոր անդամներ:

Առաջարկվում է դադարեցնել նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի լիազորությունները, ինչից հետո Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվելու ՍԴ կազմից:

Առաջարկվում է հետևյալ փոփոխությունը.

Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով 213-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել