Նիկոլ Փաշինյանի քայլերը տեսնելով՝ արդեն չեմ զարմանում նրան սպասարկողների և նրա երկրպագուների կեղծարար և սարսափելի պրիմիտիվ լինելուց։

Հենց Վերաքննիչ քրեական դատարանն Արսեն Նիկողոսյանի գլխավորությամբ որոշեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես և սպասվում էր, սկսվեց նիկոլապաշտների և նիկոլաֆիլների վայնասունը։ Նախ՝ Նիկոլին սպասարկողներից ոմանք, հույսը դնելով հասարակության մեծ մասի անգրագիտության, հատկապես երրորդ հանրապետության պատմության չիմացության վրա, Ռոբերտ Քոչարյանին մեղադրեցին «ժողովրդի դեմ տանկեր հանելու» մեջ։ Այո՛, 2008 թ․-ի մարտի 1-ին, ինչպես նաև մինչ այդ՝ 1996 թ․-ի սեպտեմբերի 25-ին՝ նախագահական ընտրություններից հետո Երևանում տեղի ունեցած հետընտրական իրադարձությունների պատճառով մայրաքաղաք զինտեխնիկա է մտցվել։

Ռոբերտ Քորաչյանին մեղադրողները, եթե արդար մարդիկ են, լավ կլինի՝ նաև հիշեն, թե ներկայիս իշխանության փայատեր Լևոն Տեր-Պերտոսյանը, որին Նիկոլ Փաշինյանը ևս մեղադրել է ընտրակեղծարարության մեջ և անվանել չարիք, ինչպես 1996 թ․-ի սեպտեմբերի վերջին ժողովրդի դեմ տանկեր հանեց (տե՛ս լուսանկարը)։ Այդ դեպքերից անցել է 24 տարի, բայց, չգիտես ինչու, ոմանք դա մոռացության են տալիս։

Ծիծաղելի իրավիճակ է ստեղծվել 2 միլիարդ դրամ գրավի շուրջ։ Բազմաթիվ իշխանամետներ էքստազի մեջ են, որ իրենց առաջնորդը «կատարել է քայլ ձիով»՝ ծուղակ է լարել Ռոբի դեմ, որ այդ գումարը վճարելուց հետո պարզեն դրա աղբյուրը։ Լավ, այսքան պրիմիտի՞վ։ Դա ի՞նչ ծուղակ է։ Այդպիսի «ծուղակներ» մեկը մյուսի դեմ լարում են մանկապարտեզի սաները։ Այս մասսան մտածում է, թե Նիկոլն այդքան բան հասկանում է, իսկ իր հակառակորդները չե՞ն հասկանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել