News.am-ը գրում է․

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ բերման ենթարկվեցին մի քանի քաղաքացիներ։

Նշենք, որ այս նստավայրում քիչ անց կհրապարակվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանների՝ դատավորի Ռոբերտ Պապոյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատարանի բակի մուտքի մոտ ոստիկանները երկաթե արգելապատնեշներ են տեղադրել, որպեսզի քաղաքացիները չկարողանան գնալ դատարանի բակ։

Դատարանի բակում են ԲՀԿ-ական պատգամավորները եւ ԶԼՄ ներկայացուցիչները։

Նշենք, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը դատարանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել