Բազմաթիվ ֆեյքեր, այդ թվում՝ հանրային խորհրդի նախագահը, տարածում են դատավոր Արսեն Նիկողոսյանի լուսանկարները իմ և ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ (լուսանկարներից մեկում ես մանկահասակ տղայիս հետ եմ)՝ պահանջելով Ն.Փաշինյանից պարզել, թե ինչ եմ ես արել ՀՀ արդարադատության փոխնախարարի և Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոններում և ակնարկելով իմ կապը դատավոր Նիկողոսյանի հետ։ Ֆեյքերի գրառումների տակ այլ ֆեյքեր թշնամանք ու լուտանքներ են հորդում իմ, պատգամավոր Սիմոնյանի ու դատավոր Նիկողոսյանի հասցեին։

Տեղեկացնում եմ, որ՝

1/ դատավոր Նիկողոսյանն ուսանել է Արդարադատության ակադեմիայում իմ ղեկավարման օրոք՝ այնպես, ինչպես շուրջ 5 տասնյակ այլ ներկայիս դատավորներ, այդ թվում, ի դեպ, դատավոր Դանիբեկյանը։

2/ Ակադեմիայի՝ իմ ղեկավարությամբ շրջանավարտների ճնշող մեծամասնությունը բարձր տեղեր են զբաղեցնում դատավորների վարկանիշային աղյուսակում, այդ թվում՝ դատավոր Նիկողոսյանը։

3/ Ակադեմիայի առաջին ղեկավարն եմ եղել։ Շուրջ մեկ տարում այն ճանաչվեց օրինակելի կառույց, և Եվրոպայի խորհուրդը մեզ մոտ էր գործուղում տարբեր երկրների պատվիրակություններ՝ մեր փորձը ուսումնասիրելու համար։

4/ Ակադեմիան ենթակա չի եղել արդարադատության նախարարին։ Ես ենթարկվում էի բացառապես Ակադեմիայի խորհրդին՝ արդարադատության փոխնախարարի ու երեքական դատավորի ու դատախազի կազմով։ Խորհրդի կազմում իմ ռեկտոր լինելու ողջ ընթացքում եղել է ներկայիս գլխավոր դատախազը։ Հարցեր ունեք՝ իրեն ուղղեք։

5/ Ձեր ֆեյքային հարձակումների վրա թքած ունեմ։

6/ Այ ոչնչություն, էրեխուս նկարը տարածելը քեզ չի ներվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել