Ո՞վ կարող է բացատրել, թե այդ ի՞նչ տրամաբանությամբ կամ հիմնավորմամբ է ԿԳՄՍ նախարարությունը կազմել այն մասնագիտությունների ցանկը, որոնց դեպքում եկամտային հարկի հաշվին կփոխհատուցվի ուսման վարձը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողների համար:

Այդ ի՞նչ հիմնավորմամբ է, օրինակ, որոշվել, որ «արվեստի տեսություն և պատմություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի ուսանողները պիտի օգտվեն նման արտոնությունից, իսկ «հայոց պատմություն», «հայոց լեզու»,«հայ գրականություն» կամ հայագիտական մյուս մասնագիտություններով սովորող ուսանողները` ոչ: Եթե պատճառաբանությունն այն է, որ պետությունը խրախուսում է այն մասնագիտությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր տնտեսության համար, կամ ազգային շահերից ելնելով, պետական հատուկ հոգացության կարիք ունեն, ապա տրամաբանական չէ՞ր, որ այդ շարքում նախևառաջ հայագիտական մասնագիտությունները լինեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել