Ֆրինան աթենացի հետերա էր: Չնայած այն բացասական երանգին, որը հաղորդվում է այս բառին, Հին Հունաստանում հետեաներ անվանում էին ոչ այն կանանց, որոնք թեթևաբարո էին: Հետերաներն այն կանայք էին, որոնք վարում էին անկախ կենսակերպ: Նրանց մեծ մասն ամուսնացած չէր, կրված էր ու իր հայեցողությամբ էր կողակից ընտրում:

Հետերաներից շատերն ակտիվորեն մասնակցում էին հասարակական կյանքին՝ հռետորներ էին և քաղաքական գործիչներ: Նրանք, ըստ իրենց հետաքրքրությունների, խմբակներ էին հավաքում, որտեղ քննարկումներ էին կազմակերպում:

Այս կանանց մեծ մասն ուներ հովանավորներ՝ ամենևին ոչ բացասական իմաստով: Սակայն հետերան ոչնչով պարտական չէր իր հովանավորչին: Նա հարաբերություններ սկսում էր միայն այն տղամարդկանց հետ, ում հետ ցանկանում էր, և յուրաքանչյուր պահի կարող էր հրաժարվել այդ հարաբերություններից:

Մեր հերոսուհին՝ Ֆրինան, կիրթ հետերա էր: Նա բազմաթիվ հարուստ երկրպագուներ ուներ, որոնց փոխում էր ձեռնոցների նման: Ֆրինան համարվում էր չափազանց գեղեցիկ աղջիկ: Հին հույները հիացմունքով էին խոսում նրա արտաքնի՝ կատարյալ մարմնի ու անթերի դիմագծերի մասին: Ֆրինան ոգեշնչում էր հին արվեստագետներին ստեղծել Աֆրոդիտեի հայտնի կտավներ և քանդակներ:

Այս քանդակի ստեղծումից հետո քանդակագործին և աղջկան հրավիրեցին դատարան՝ աստծուն վիրավորելու համար, նշելով, որ չէր կարելի նման տեսքով ու նման պայմաններում ստեղծել աստծու քանդակ: Ընթացքում Ֆրինան վիրավորական էր արտահայտվել աստվածների հասցեին:

Որպես մեղադրյալ հանդես էր գալիս Ֆրինայի նախկին երկրպագուներից մեկը, ում աղջիկը մերժել էր: նա փաստեր էր հավաքել այն մասին, որ Ֆրինան պատրաստվում է նոր կրոն ստեղծել և ուրանալ Օլիմպոսի բոլոր աստվածներին: Մեղադրանքի ճառը գրել էր Անաքսիմենը, ով հայտնի հռետոր էր և իր մասնագիտությունը ստացել էր հենց Ալեքսանդր Մակեդոնացուց:

Մեղադրանքի ճառից հետո թվում էր, որ Ֆրինայի փրկության շանսերը զրոյական են: Սակայն պաշտպանությունը ևս թույլ չէր: աղջկա պաշտպանն իր մտերիմ ընկերներից մեկն էր և ուժեղ հռետոր: Նա պաշտպանության փայլուն գիծ էր ընտրել: Նա խոսքի վերջում կանչեց Ֆրինային, կանգնեցրեց դատարանի առջև և մերկացրեց աղջկան՝ բացականչելով. «Մի՞թե նման գեղեցկությունը կարողէ անպատվել աստվածներին»: Դատավորներն ականատես եղան գեղեցկության իդեալի:

Իհակե, մեր օրերում նման եղանակով հարց լուծել հնարավոր չի լինի: Սակայն Հին Հունաստանում դա համարվում էր պաշտպանական հրաշալի տակտիկա: Հույները համոզված էին, որ կատարյալ մարմինը չի կարող անկատար հոգի ունենալ:

Ֆրինան արդարացվեց և երկար կյանք ապրեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել