Panorama.am-ը գրում է․

«Վերջին օրերին տեղի ունեցած դատական նիստերը, իմ կարծիքով, աննախադեպ էին։ Ես, երևի նաև գործընկերներս մեր պրակտիկայում նման ծավալով դատական նիստ երևի թե չէինք տեսել»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը դատարանի որոշումից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Հիշեցնենք, որ Վերքննիչ քրեական դատարանը քիչ առաջ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները, որոշեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել կալանքից 2 մլրդ դրամ գրավի դիմաց։

Վարդևանյանն ասաց, այս ընթացքում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանից հետո առաջին անգամ նույն դատարանի բարձր վարկանիշ ունեցող դատավորը՝ Նիկողոսյանը քննեց իրենց բողոքներն ու որոշեց դրանք բավարարել։

«Իհարկե, պետք է նշել, որ 2 մլրդ դրամ գրավի չափը, կարելի է  ասել, աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում։ Ամեն դեպքում այստեղ կարևոր է, որ տվյալ գործով գրավը պեք է ճանաչվեր թույլատրելի։ Սա բոլորի համար ակնհայտ էր»,-ասաց նա՝ հիշեցնելով, Քոչարյանը երբեք չի խոչընդոտել քննությունը, չի թաքնվել քննությունից, իր նախաձեռնությամբ է եկել Հայաստան՝ իմանալով հետևանքների մասին ու իր ոտքով գնացել է ԱԱԾ։

«Եկել է Հայաստան՝ հայտարարելով, որ պայքարելու է իր արդարության համար, այդ պայքարը շարունակվում է և շարունակվելու է»,-ասաց փաստաբանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել