Tert.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինային ռեժիմի պատճառով չի կարողանա ներկա գտնվել հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին, երկիրը կներկայացնի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները հունիսի 18-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու կորոնավիրուսային իրավիճակը:

«Զրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրում կարանտինային ռեժիմի երկարաձգման հետևանքով ինքը չի կարողանա մասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին և ափսոսանք է հայտնել այդ առնչությամբ: Այդ միջոցառմանն Ադրբեջանը կներկայացնի պաշտպանության նախարարն ու հանրապետության բանակի 75 զինծառայող»,-ասված է Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել