Aysor.am-ը գրում է․

Իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը կես ժամ ժամանակ տվեց լրատվամիջոցներից մեկին՝ փոխելու, իր որակմամբ, ոչ հավաստի վերնագիրը կամ հեռացնելու նյութը։

«Ինձ ուղարկեցին մի լրատվականի նյութ, որը վերնագրված էր հետևյալ կերպ «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուսաալիքների դեմ օրենքի նախագիծը»։ Ես անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այս լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց այս հակապետական դավաճանական վարքագիծը փոխելու համար, կամ շատ արագ նյութը հեռացնում եք, կամ՝ վերնագիրը փոխում։ Կես ժամ ժամանակ», - ասաց Հայրապետյանը։

Իր հերթին ԱԺ ամբիոնից նման հրապարակումներին արձագանքեց նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել