Հայաստանի Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը. օրակարգում ընդգրկված է 42 հարց:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
• Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
• Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդում,
• Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում:
Նշենք, որ նախօրեին ԱԺ-ն քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի ընտրության հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանի թեկնածությունը:
Վերջինս պատասխանել է պատգամավորների հարցերին: Այս հարցի քննարկումը շարունակվում է այսօրվա ԱԺ նիստում:
Երեկ օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին: