Panorama.am-ը գրում է․

Հունիսի 17-ին՝ ՈւԵՖԱ շտաբ գրասենյակում, կայացել է ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի հեռավար նիստը, որի ընթացքում քննարկվել են ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող ակումբային և ազգային հավաքականների մրցաշարերի ձևաչափերի փոփոխությունները և անցկացման նոր ժամկետները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ 

Նշվում է, որ Ազգերի Լիգայի խմբային փուլի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 3/4/5-ին և 6/7/8-ին, հոկտեմբերի 10/11 և 13/14-ին և նոյեմբերի 14/15 և 17/18-ին։

Այն ազգային հավաքականները, որոնք չեն մասնակցում Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆ փուլին, կարող են ընկերական հանդիպումներ անցկացնել հոկտեմբերի 7/8-ին և նոյեմբերի 11/12-ին։

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի 2–րդ խմբում, որտեղ մրցելու է Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և  Վրաստանի հավաքականների հետ:

ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-21 առաջնություն

Որակավորման փուլը ընթացքի մեջ է։ Դեռևս չանցկացված խաղերը կկայանան 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին։

Հայաստանի Մ-21 հավաքականը ընդգրկված է որակավորման առաջին խմբում, և դեռ պետք է մրցի Շվեդիայի (2 անգամ), Իսլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ։

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի առաջնություն 2022

Որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 2-ից 11-ը ընկած ժամանակահատվածում։

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը փլեյ-օֆֆ փուլում մրցելու է Բուլղարիայի ընտրանու դեմ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել