Panorama.am-ը գրում է․

ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյան ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հարց բարձրացրեց վերջերս տեղի ունեցած բարձրաստիճան պաշտոնանկությունների մասին և հետաքրքրվեց, թե որքանով է կադրային նշանակումների ու պաշտոնանկությունների որոշումներն իրականացվում թափանցիկ:

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Ֆենոմենալ երևույթներ կան, դրանից ամենաֆենոմենալն այն է, որ որքան թափանցիկ ենք, այդքան ասում են՝ ինչի թափանցի՞կ եք, օրինակ կորոնավիրուսի վերաբերյալ: Ես այդ հարցին պատասխանել եմ, այս իրադարձությունից հետո հաջորդ օրը տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում: Պատասխանել եմ, որ պաշտոնանկությունները կապված են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից  հակահամաճարակային կանոնները չպահպանելու հետ: Սրանից թափանցիկ ի՞նչ եք ուզում: Սրանից հետո մնում է ուղիղ եթերում աշխատեմ ամբողջ օրը»,- արձագանքեց վարչապետը:

ժողովուրդը բոլոր «ղազագրի» վրա հիմնված անձանց և ուժերի վզներից բռնելու է և ԱԺ դահլիճից ընդհանրապես դուրս է շպրտելու

«Հարգելի վարչապետ. բա չե՞ք իմացել, որ թոփ թեն օֆ դը մինիստրս պաշտպանության նախարարը ինձ ու ձեզ դատի է տվել»,- խորհրդարանում վարչապետին հարց ուղղեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Դահլիճում նստած Նիկոլ Փաշինյանը վրդովված արձագանքեց տեղից, որին ի պատասխան Ուրիխանյանը հորդորեց, որ թույլ տա ավարտել իր խոսքը, հետո նոր պատասխանի:

Պատգամավորը հայտնեց, որ «1.9 միլիարդի պարտավորությունները չեն կատարվել» արտահայտության համար պաշտպանության նախարարությունից հայցադիմում է ստացել և այդ հայցադիմումով պահանջվում է հերքել այդ և մի շարք այլ արտահայտությունները, այն դեպքում, երբ այդ արտահայտությունը կարդացել է վարչապետի կողմից իրեն փոխանցված գրության մեջ:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը տեղյակ է այդ մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել