Aysor.am-ը գրում է․

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Այսօրվա դատական նիստին ներկայացել է նաև Ռոբերտ Քոչարյանը, որը ստացիոնար բուժում էր ստանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ իր համար երաշխավորություն ներկայացրած Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյան հետ հարաբերություններին։

«Տասնամյակների հարաբերություններ են ձևավորված ու այդ հարաբերությունները ձևավորվել են մինչև վերջին տարիները», - ասաց Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահն ասաց՝ կա ձևավավորված կարծիք, որ ինքը խոսքի տեր մարդ է։

«Երբեք պատասխանատվութնյունից չեմ խուսափում։ Անկեղծ ասեմ՝ իմ համար բավական տհաճ է, որ ես դատարանում պետք է կանգնեմ ու այդ հանգամանքի կարևորությունը փորձեմ բացատրել՝ օգտագործելով ինչ-որ բառապաշար», - ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել