Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը քննվելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում այսօր՝ ժամը 19.00-ին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Նիստը դռնփակ է լինելու և անցկացվելու է դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ: Այս պահին մանրամասն ուսումնասիրում ենք գործին առնչվող նյութերը»,- ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 3 օր առաջ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տունը:

Նշենք նաև, որ նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ չորս տասնյակի հասնող խուզարկություններ, որի ընթացքում առգրավվել են համակարգչի միջոցով կամ ձեռագիր եղանակով կատարված մանրակրկիտ գրառումներ պարունակող փաստաթղթեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել