ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նոր որոշումն ուժի մեջ է մտել:

Ստորեւ ներկայացնում ենք որոշումն ամբողջությամբ.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`

1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 6-րդ կետից հետո լրացնել 6.1 կետը՝ հետևյալ բովանդակությամբ՝

«6.1. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը».

2) 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա. «Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 13- ով» բառերից հետո լրացնել «ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 6-ով» բառերը.

բ. «Գեորգի Ավետիսյանին» բառերից հետո ավելացնել

«ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ համատեղ» բառերը.

3) 11-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝ ա. «6-րդ և 7-րդ կետերով» բառերը փոխարինել «6-րդ, 6.1-ին և 7-րդ կետերով» բառերով. բ. «ինչպես նաև» բառերից հետո ավելացնել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ համատեղ» բառերը.

4) 11-րդ կետից հետո ավելացնել 11.1 կետը՝ հետևյալ բովանդակությամբ՝ «11.1. ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Գնել Հասրաթյանին՝ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ համատեղ ապահովել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:»:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ս.թ. հունիսի 16-ին՝ ժամը 23:59-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել