ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ հունիսի 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։

«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ, և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 17-ին (ժամը՝ 10։00-ից 21։00-ն) և հունիսի 18-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմեկնարկի հունիսի 18-ին, ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։

Ստորև հրապարակում ենք հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 2323 համարը)»,- նշվում է հաղորդագրությունում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել