Այս օրերի թոհուբոհի մեջ մի տեսակ հետաքրքիր զգացում ունեմ։ Նայում եմ և վերլուծում եմ այն իշխանավորներին    (կապ չունի՝ պատգամավոր են, կառավարությունից են) և ուղղակի ապշում եմ, թե որքան են իրենց պահելաձևը, քաղաքական սկզբունքները, մտածելակերպը տրանսֆորմացրել ակնհայտ ստի և էժան փիառ քարոզի ընդամենը երկու տարվա ընթացքում։

Ի՞նչն է պատճառը, որ հեղափոխություն արած ուժը փաստացի դավաճանեց իր իսկ սկզբունքները`ժպիտը երեսին մեկնարկ տալով լայնածավալ քաղաքական հետապնդումներին` հիմնված ստի և նենգափոխություն վրա, ինչը ստիպեց իրենց մեկ օրում կուրանալ և խլանալ, «չտեսնել» ակնհայտ բռնությունը և «չլսել» հասարակ մարդկանց ձայնը:

Ի՞նչը ստիպեց իրենց, «Մարդը ամենամեծ արժեքն է» կարգախոսը շուրթերին, ցեխի մեջ նետել արդարությունը և ճշմարտությունը։

Ասում են, որ բոլոր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին, միգուցե դա է պատճառը, անկեղծ՝ չգիտեմ։

Հ.Գ. Եվ կներեք, որ այսօր շփոթվեցի, երբ ասացի, որ «Սպանել վիշապին» գիրքը գրել է Բերտոլդ Բրեխտը, հուզված էի, կներեք։ Գիրքը գրել է Եվգենի Շվարցը, և խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր կուրացել են և խլացել, անպայման կարդալ այդ գիրքը, շատ բան պարզ կդառնա «հեղափոխական» իշխանություների գործելաոճի տրամաբանության մեջ։

Հ.Գ.Գ. Չեմ վախենում և չեմ լռելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել