Այ էս օրն ու ժամը լավ կհիշեք։ Շատ խորհրդանշական պահ է։ Ռոման Ամոյանը քաղաքական մարդ չէ։ Երբեք չի խառնվել քաղաքականության մեջ ու չի փորձել էժան փառք վաստակել։ Նա արժանապատիվ մարդ է, ու այդ արժանապատվությունն էր նրան այսօր փողոց բերել։ Իսկ Փաշինյանի իշխանությունը բռնեց ու ասֆալտին փռեց նրան։

Թող ասածս ավելորդ չափազանցություն չթվա, բայց այս կադրերում դուք տեսակի պայքար եք հիմա տեսնում։ Չէ, ոստիկաններին բան չեմ ասում։ Ավելի ճիշտ՝ հրաման կատարող ոստիկաններին բան չեմ ասում։ Իսկ ահա հրաման տվողները Նիկոլի մարմնացումն են այս կադրերում։ Մենակ բնույթով Նիկոլը կարող է մի հոգուն շրջապատած տասնյակ ոստիկաններին դուխով հրաման տար՝ պառկցրեք գետնին։

Է, «պառկցրիք», հետո ի՞նչ։ Ժողովուրդն էլ նորից բարձրացրեց իր սիրելի մարզիկին։ Այն էլ՝ ինչպես բարձրացրեց... Ու հիմա Նիկոլն ու նիկոլակերպ ոստիկանը թող նստեն, մտածեն, թե որտեղ են հիմա իրենք և որտեղ՝ Ամոյանը։ Թե խելք ունեն, մի բան հաստատ կհասկանան։ Այն, որ արժանապատիվ մարդու դեմ իրենք ոչինչ են։ Ճիճուներ, որ վաղը ջուրը կքշի, կտանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել