ԱԺ-ն հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը։

«Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավոր կողմ քվեարկեց միջնորդությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ-ն համաձայնություն էր տվել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։

ԱԺ ընդդիմադիր երկու ուժերը՝ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն, այս քվեարկություններին չեն մասնակցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել