ԲՀԿ նկատմամբ ակնհայտ ցինիզմով շաղախված քաղաքական հետապնդումներն ու փողոցում բողոքող քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումներն իշխանությունն ուզուրպացրած Նիկոլ Փաշինյանին տանում են ուղիղ դեպի քաղաքական կործանում: Ցավալին այն է, որ այդ կործանման համար գին ենք վճարելու նաև մենք բոլորս` Հայաստանի քաղաքացիներս: Խորհրդարանական երկրորդ խմբակցության ղեկավարին քաղաքական բռնաճնշումների ենթարկելու վրա աչք փակելու և լռելու համար Նիկոլ Փաշինյանը գին է վճարելու արտասահմանյան այն շրջանակներին, որոնք տարիներ շարունակ իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների և նրանց հետ աֆիլացված հասարակական ու մեդիակազմակերպությունների միջոցով բարձրաձայնել ու քննադատել են Հայաստանում տեղի ունեցող նման երևույթները: Երևի պատկերացնում եք, թե հիմա ինչ առևտուր է գնում նրանց ու Նիկոլ Փաշինյանի միջև: Երևի հասկանում եք, թե լռության դիմաց ինչ են հիմա նրանք կորզում Նիկոլ Փաշինյանից:

Ըստ էության, մենք հիմա կանգնած ենք ազգային-ազատագրական պայքարի մեկնարկի շեմին, որովհետև լռության դիմաց այն, ինչ խոստացել է նրանց Նիկոլ Փաշինյանը, ուղղակի անհամատեղելի է Հայաստանի գոյության հետ` որպես պետություն և որպես ազգ: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում, փուլային տարբերակով Արցախի ազատագրված տարածքների հանձնում և Մեծամորի ատոմակայանի հետագա անխափան գործարկում… Սրանք ուղղակի անհամատեղելի են Հայաստանի ապագայի հետ: Ըստ էության, քաղաքական խոսքը լռեցնելու համար Նիկոլ Փաշինյանի կիրառած բռնաճնշումներն այս դավաճանության դեմ պայքարելու համար քաղաքական գործիքակազմ չեն թողնում: Ելքը մնալու է օտար լծի դեմ մղվող ազգային ազատագրական պայքարը: Հատկապես որ «ապստամբության իրավունք» անունով ապուշությունը ժամանակին արդարացվել է մարդկանց կողմից, ովքեր այսօր իշխանական բազկաթոռներում վեր ընկած բյուջետային միջոցներն են լափում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել