Նիկոլի քաղաքականությունը կառուցված է թշնամություն սերմանելու և պառակտելու վրա. ընտրել ինչ-որ թիրախ, հրեշացնել այն և բոլորի ատելությունն ուղղել այդ թիրախին։ Տնտեսական տապալում լինի, արտաքին քաղաքականության, թե ազգային անվտանգության՝ Նիկոլը միշտ մի թշնամի կնշանակի և իր ֆեյքերի-զոմբիների բանակը ֆաս կտա այդ թշնամու վրա։ Ընդ որում, կարող է մեկ շաբաթ կամ մեկ ամիս առաջ այդ մարդու հետ հաց կիսած լինել։ Անցյալ տարվա սեպտեմբերին Ծառուկյանի աղջկա հարսանիքին լավ էլ քեֆ էր անում Նիկոլը...

Իհարկե, զավեշտալի է նաև այն, որ այս վիճակում էլ ԲՀԿ-ն «մերժիր Սերժին» է խաղացնում ու շարունակում է «նախկիններից» դիստանցիա շեշտել։

Բայց հարցն այստեղ ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ որևէ այլ ուժին համակրել-չհամակրելը չէ...

Հարցն այն է, որ Նիկոլը, ինչպես և բոլոր գերպոպուլիստները, քայլ առ քայլ ապամոնտաժում են օրենքը, իրավունքը, արդարադությունը, պետական բոլոր ինստիտուտները՝ թողնելով իրեն և միայն իրեն՝ որպես իշխանության միակ աղբյուր։

Նա ուզում է լինել և՛ դատավոր, և՛ օրենսդիր, և՛ իրավապահ, և՛ բանկ, և՛ ԶԼՄ... Նա անկեղծ համարում է, որ պետությունն ինքն է։ Ժողովուրդն էլ է ինքը։ Ու երբ չի ստացվում հերթական ինստիտուտին տիրանալ, նա առանց մտածելու սկսում է այն քանդել։ Հիշո՞ւմ եք. «Կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Սա է լոգիկան. «Կա՛մ ես, կա՛մ ամեն ինչ քանդելու եմ»։

Բայց չէ... 300 տարվա ազգային-ազատագրական պայքարը, աղետները, որոնց միջով անցել ենք, միլիոնավոր կորուստները, որոնք տվել ենք պետականության վերածննդի ճանապարհին, այն բանի համար չէին, որ ինչ-որ ժուլիկ այդ ամենը 2–3 տարում փոզմիշ անի։

#ՀայաստանըՔոՕջախըՉէ
#ՀայաստանըԿվերապրիՆիկոլին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել