ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այժմ ԱԱԾ շենքում է, որտեղ նրան կանչել են հարցաքննության։

ԲՀԿ առաջնորդը ԱԱԾ է ուղեւորվել ԱԺ-ից, որտեղ այժմ քննարկվում է նրան անձեռնմխելությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԱԱԾ-ի մոտ են կենտրոնանում ոստիկանական մեծաթիվ ուժեր:

Ծառուկյանի աջակիցներն առավոտից հավաքվել էին ԱԺ-ի մոտ, ոստիկաններն այնտեղից 100-ից ավելի մարդու են բերման ենթարկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել